«Բարսելոնան» հունվարին չի կարողանա տրանսֆեր իրականացնել

«Բարսելոնան» պլանավորում է ուժեղացնել կազմը։ Կատալոնացիները կարևոր են համարում կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելը։ Սակայն մեծ է հավանականությունը, որ «Բարսելոնան» հունվարին չկարողանա գնել կիսապաշտպանին։

Բանն այն է, որ կատալոնացիները դեռ ֆինանսական դժվարություններ են ապրում։ Կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելը և միևնույն ժամանակ ֆինանսական կանոնների մեջ տեղավորելը գրեթե անհնար կլինի։ «Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Չավիի թիմը միայն մեկ միավորով է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»։ Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ «Գրանադայի» հետ արտագնա խաղում: