«Արսենալի» երկու ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից

«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական կկարողանա օգնել իր թիմին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Լանսի» հետ վերջին խաղում (1:2) Սական վնասվածք էր ստացել ու լքել խաղադաշտը։

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Sky Sports-ին տված հարցազրույցում նշել է, որ 22-ամյա ֆուտբոլիստը իր թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ պատրաստվում է «քաղաքայինների» դեմ խաղին։ Բացի այդ, մասնագետը հայտնել է, որ հանդիպմանը կկարողանա մասնակցել նաեւ կիսապաշտպան Թոմաս Պարտին։

Անգլիական Պրեմիեր Լիգայի յոթերորդ տուրի «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին։