Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկ գոլի տարբերությամբ պարտվեց Պորտուգալիային

Ֆուտզալի Հայաստանի հավաքականե Աշխարհի առաջնության ընտրական փուլի էլիտ ռաունդում տանը մրցեց Աշխարհի գործող չեմպիոնի՝ Պորտուգալիայի դեմ (5:6)։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպումն անցավ խելահեղ մթնոլորտում։

Նախ, մեր հավաքականը կարողացավ առաջինը բացել հաշիվը։ Վլադիմիր Սանոսյանը խփեց առաջին գոլը։ Այնուհետև մեր հավաքականը 2 գոլ բաց թողեց, բայց շատ արագ կարողացավ հավասարեցնել հաշիվն ու նույնքան արագ բաց թողեց 2 գոլ։

Երկրորդ մրցափուլում մեր հավաքականը շատ ավելի լավ ֆուտբոլ խաղաց։ Պորտուցալացիները 2 գնդակ ևս խփեցին, բայց հանդիպման վերջին 2 րոպեում մեր ընտրանին 3 գոլ խփեց և նույնիսկ մոտ էր ոչ-ոքիին։

Մեր հավաքականը ցավալի պարտություն կրեց։ Այս պարտությունը էլիտ ռաունդի խմբային փուլում երրորդն էր։