Թոմաս Տուխելը կարող է թիմ վերադարձնել «Բավարիայի» նախկին պաշտպանին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակումբը պայմանագիր կկնքի պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ։

Հիշեցնենք, որ օրերս 35-ամյա Բոատենգը սկսել է մարզվել ակումբի բազայում՝ ձեռք բերելով մարզավիճակ։

«Բոատե՞նգը։ Այսօր կեսօրին մենք որոշում կկայացնենք»,- նշել է Տուխելը, փոխանցում է Sport1-ը։

Այսպիսով, «Բավարիան» դեռ չի կողմնորոշվել՝ արդյոք թիմ վերադարձնելու է Բոատենգին։ Հիշեցնենք, որ պաշտպանն արդեն խաղացել է մյունխենյան ակումբում 2011-2021 թվականներին։