Ստեֆանո Պիոլի. «Մենք փորձում ենք մեր գաղափարները վերածել խաղի»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին գնահատել է իր թիմի խաղը Չեմպիոնների Լիգայի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (0:0)։

«Առաջին խաղակեսում մենք այնքան էլ տեխնիկապես չխաղացինք, արդյունավետության պակաս կար։ Ափսոս, մենք ուզում էինք հաղթել։ Իսկական եվրագավաթային հանդիպում էր՝ բազմաթիվ վառ պահերով։

Մենք փորձում ենք մեր գաղափարները վերածել խաղի, Եվրոպայում խաղի տեմպը բարձր է։ Դորտմունդն ուժեղ թիմ ունի, բայց մենք լավ աշխատանք կատարեցինք»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։