Լամին Յամալը՝ Չեմպիոնների Լիգայի ռեկորդակիր

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Պորտուի» դեմ խաղում առաջին րոպեներից խաղադաշտում էր։

Յամալը դաշտ դուրս եկավ 16 տարեկան 83 օրականում՝ գերազանցելով 1994 թվականի Սելեստին Բաբայարոյի ռեկորդը (16 տարեկան 86 օրական), հայտնում է Opta Sports ծառայությունը։

Այսպիսով, իսպանացին դարձավ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում։