Լերոյ Սանեն՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

«Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեի ծառայություններով: Sport-ի տեղեկությունների համաձայն՝ գերմանացին հաջորդ ամառ կարող է տեղափոխվել իսպանական ակումբ, եթե դա ֆինանսապես հնարավոր լինի «Բարսելոնայի» համար։

Հիշեցնենք, որ Սանեն «Բավարիայի» հետ պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը երկու տարի։ Եթե ​​մինչև հաջորդ ամառ ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը, մյունխենյան ակումբը ցանկանալու է զեղչով վաճառել ֆուտբոլիստին, քանի որ հակառակ դեպքում «Բավարիան» կարող է Սանեին կորցնել 2025 թվականին ազատ գործակալի կարգավիճակով։

Սանեն այս մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 6 հանդիպում, որտեղ դարձել է 5 գոլի հեղինակ։