Ֆիլիպ Կոստիչը չի մասնակցել «Յուվենտուսի» վերջին մարզմանը

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ֆիլիպ Կոստիչը չի մասնակցել իր թիմի վերջին մարզմանը։

Ինչպես հայտնում է Tuttojuve-ը՝ սերբի բացակայության պատճառը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ամռանը «Յուվենտուսը» պատրաստ էր վաճառել Կոստիչին, բայց ոչ մի ակումբ չէր բավարարի թուրինյան թիմի ֆինանսական պահանջները։