Գավի. «Մայրս ինձ միշտ ասում է, որ խաղադաշտում կռիվներ չանեմ»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին պատասխանել է իր չափազանց ագրեսիվ խաղաոճի շուրջ քննադատություններին:

«Չավին փորձում է ինձ ավելի լավը դարձնել, շատ է խոսում ինձ հետ: Երբեմն ես վերանայում եմ հանդիպումները և մտածում. Բայց ամենաշատը մայրս է տուժում։

Նա ինձ միշտ ասում է, որ խաղադաշտում կռիվների մեջ չընկնես, և շատ է բարկանում, եթե դա անեմ: Բայց ես ինձ համարում եմ ֆուտբոլիստ, ով պայքարում է մինչև վերջ, և երբեք չեմ կորցնի այս որակը։ Ես պատրաստ եմ ամեն ինչ անել «Բարսելոնայի» համար»,- Գավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։