Ֆեդերիկո Վալվերդե. «Մի փոքր զայրացա, որ երրորդ գոլի կողքին չտեսա իմ անունը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն պատասխանել է լրագրողների հարցերին Չեմպիոնների Լիգայի «Նապոլիի» հետ խաղում (3:2) իր թիմի երրորդ գոլի վերաբերյալ։

Իսպանացին հեռահար հարվածով խփեց ապշեցուցիչ հաղթական գոլ, սակայն գնդակը անդրադարձի պատճառով որպես ինքնագոլ գրանցվեց։

«Վերջում ես նայեցի ցուցատախտակին և մի փոքր զայրացա, որ երրորդ գոլի կողքին չտեսա իմ անունը։ Մրցակցի ֆուտբոլիստներից մեկն ինձ հեգնեց՝ ասելով, որ գոլն իմ հաշվին գրանցված չէ։ Գլխավորն այն է, որ «Ռեալը» հաղթեց»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։