Կառլո Անչելոտտի․ «Ես սպասում էի, որ «Նապոլին» այսպես կխաղա»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Նապոլիի» հետ խաղում։

«Ես սպասում էի, որ «Նապոլին» այսպես կխաղա։ Արդյունքը միանգամայն բնական է։ Մրցակիցը շատ հիանալի ֆուտբոլիստներ ուներ, բայց մենք արժանիորեն հաղթեցինք։

Առաջին խաղակեսում հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ Բելինգհեմի, Վալվերդեի և Ռոդրիգոյի գծերի միջև տեղաշարժերը բազմաթիվ խնդիրներ ստեղծեցին նրանց համար։ Մենք առավելություն ունեինք այս հատվածում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն: