Թոմաս Մյուլերը կարող է հեռանալ մյունխենյան ակումբից

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարող է հեռանալ մյունխենյան ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, ֆուտբոլիստն արդեն մտածում է թիմից հեռանալու մասին: Նա հաջորդ ամառ կդառնա ազատ գործակալ եւ պայմանագիրը երկարաձգելու պատճառ չի տեսնում։ Այս մրցաշրջանում «Բավարիայի» տասը հանդիպումներում Մյուլերը ստացել է ընդամենը 169 րոպե խաղաժամանակ։

Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։ Transfermarkt ինտերնետ-պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում 1 գոլային փոխանցում է կատարել: