Ջեյդոն Սանչոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացի ֆուտբոլիստը ցանկանում է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և սերտ կապի մեջ է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հետ։ Լիարժեք տրանսֆերը քիչ հավանական է թվում, բայց չի բացառվում։ Գերմանական ակումբը կուսումնասիրի եզրային հարձակվողի վարձակալության տարբերակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Սանչոյից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստին արգելել են մարզվել հիմնական թիմի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ներողություն խնդրել Տեն Հագից։ Ֆուտբոլիստը հրապարակավ մեղադրել է մարզչին սոցցանցերում ստելու մեջ՝ մեկնաբանելով իր բացակայությունը Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Արսենալի» հետ խաղի հայտացուցակից ( 1։3)։