Խաբի Ալոնսոն կարող է աշխատանքի անցնել ԱՊԼ-ում

Բացի «Ռեալից», Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հետաքրքրված է նաև այլ թոփ-ակումբներով։ Diario AS-ի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետը հայտնվել է Պրեմիեր Լիգայի թիմերի ուշադրության կենտրոնում, որոնց անունները դեռ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Ալոնսոն նախկինում համարվում էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր ֆավորիտ Կառլո Անչելոտտիի հեռանալուց հետո։

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։