Ժերոմ Բոատենգը կարող է պայմանագիր կնքել գերմանական գրանդի հետ

Պաշտպան Ժերոմ Բոատենգը կարող է ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ։

Գերմանացին այժմ մարզվում է մյունխենյան թիմի հետ։ Ըստ Bild-ի՝ ակումբը ֆուտբոլիստի հետ համաձայնության շուրջ կորոշի միայն մի քանի օր վերանայումից հետո: Նա պետք է մի քանի թեստ անցնի։

Բոատենգը նախկինում հանդես է եկել «Բավարիայում» 2011-2021 թվականներին: Ամռանը նա լքեց «Լիոնը»՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։