Լուկաս Մոուրան կարող է վերադառնալ Եվրոպա

Լուկաս Մոուրան ավելի քան տասը տարի է անցկացրել Եվրոպայում՝ խաղալով ՊՍԺ-ում և «Թոթենհեմում»: Անցած ամառ 31-ամյա հարձակվողը վերադարձավ հայրենի «Սան Պաուլու»՝ ստորագրելով կարճաժամկետ պայմանագիր մինչև օրացուցային տարվա ավարտը։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ն իր էջերում, Մոուրան ձմռանը կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում իսպանական «Ալմերիան»։ Ութ տուրից հետո «Ալմերիան» զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը՝ երեք միավորով:

Ակումբը ակնկալում է ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։