«Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Կորինտիանսի» հետ 18-ամյա ֆուտբոլիստի համար

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Կորինտիանսի» հետ 18-ամյա կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոյի համար, հայտնում է Diario Sport-ը։

Բրազիլացին, ով հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, պայմանագիր ունի «Կորինտիանսի» հետ մինչև 2026 թվականի հուլիսը։ Բրազիլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին»:

Ընթացիկ մրցաշրջանում Մոսկարդոն «Կորինտիանսի» հիմնական կազմում 15 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։