«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական ակումբում տիրող ֆինանսական վիճակի մասին:
«Ես հասկանում եմ, որ մարդիկ մտահոգվում են ակումբի ֆինանսական վիճակով: Բայց մի մոռացեք, որ ակումբն այժմ մարզադաշտի նոր հատված է կառուցում: Մենք արդեն ավարտել ենք մեկ տրիբունայի վերակառուցումը, նոր մարզահրապարակ ենք կառուցում և շատ բաներ ենք անում, որոնք ակումբը լավ վիճակում են պահում։ Եթե ինչ-որ ներդրող գա և օգնի մեզ դա անել, հիանալի կլինի:
Այնպես չէ, որ հիմա մեզ անհրաժեշտ է 230 միլիոն եվրո բյուջե՝ թիմում ծախսելու համար: Բայց որքան լավ հանդես գանք, այնքան շատ, այնուամենայնիվ, կարող ենք ծախսել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: