Անդրեյ Շևչենկոն նշել է, թե ով է Ա Սերիայի ֆավորիտը

Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն նշել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ֆավորիտներին։

«Ո՞վ կարող է այս մրցաշրջանում մրցել «Ինտերի» հետ Ա Սերիայում: Միշտ գալիս է մի պահ, երբ ինչ-որ մեկը հայտնվում է: Դեռ վաղ է եզրակացություններ անել։ «Ինտերը» շատ լավ է սկսել մրցաշրջանը:

Բայց ես կարծում եմ, որ այլ թիմեր կմիանան պայքարին. ես ակնկալում եմ, որ դա կանի նաև «Միլանը»»,- Շևչենկոյի խոսքերն է մեջբերում TMW-ն: