«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է, որ երբեք չի զգացել, որ իսպանացի մրցավարներն օգնում են կատալոնական թիմին։
«Հաջորդ շաբաթ Նեգրեյրայի մասին այլ նորություն կլինի, տասնհինգ օրից կլինի ևս մեկը, մեկուկես ամսից՝ ևս մեկը։ Դուք արդեն գիտեք իմ կարծիքն այդ հարցի վերաբերյալ։ Նայեք ցանկացած թերթի արխիվը և կտեսնեք։ Ես երբեք չեմ զգացել, որ մրցավարներն օգնում են «Բարսային», երբեք: Ես չեմ մտածում Նեգրեյրա գործի մասին։ Ինձ բավականացնում է թիմի հետ իմ ամենօրյա աշխատանքը»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) գրասենյակներում՝ Նեգրեյրայի գործով փաստաթղթեր գտնելու նպատակով։ «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսե Մարիա Բարտոմեուն և Սանդրո Ռոսելը, ինչպես նաև RFEF տեխնիկական մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Հենրիկես Նեգրյրան և նրա որդուն մեղադրանք են առաջադրվել կաշառակերության մեջ։ Հետաքննության համաձայն՝ 2001-ից 2018 թվականներին Նեգրեյրան ստացել է մոտավորապես 7,5 միլիոն եվրո՝ «Բարսելոնայի» համար մրցավարների հետ կապված ենթադրյալ խորհրդատվության համար:
«Բարսելոնայի» պատժի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ՈւԵՖԱ-ն։ Միությունը կարող է գործ բացել և սպասել իսպանական արդարադատության եզրակացությանը, կամ լսել տեսուչների եզրակացությունները և ակումբին որակազրկել եվրագավաթների հաջորդ մրցաշրջանից։