Էրլինգ Հոլանդը կարող է փոխարինել մեկ այլ աստղային ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։

Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, փարիզյան ղեկավարությունը կփորձի գնել Հոլանդի տրանսֆերը, եթե չհաջողվի համոզել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին երկարաձգել պայմանագիրը: Նշվում է, որ ՊՍԺ-ն արդեն կապ է հաստատել 23-ամյա նորվեգացու գործակալի հետ՝ պարզելու ֆուտբոլիստի ծրագրերը։

Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Անցած մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 հանդիպման, որոնցում գրանցել է 52 գոլ և 9 գոլային փոխանցում։