Միկել Արտետա․ «Մենք պետք է պաշտպանվեինք 11 ֆուտբոլիստներով մեր տուգանային հրապարակում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի Լիգայի Գավաթի երրորդ փուլի՝ «Բրենտֆորդի» հետ հանդիպման մասին (1:0).

«Մենք սկսեցինք ուղղահայաց խաղալ, որպեսզի ճիշտ ձևով սկսենք գրոհները: Խաղը ձգձգվում էր, ու մենք պետք է պաշտպանվեինք 11 ֆուտբոլիստներով մեր տուգանային հրապարակում, և դա հեշտ չէ անել «Բրենտֆորդի» դեմ խաղում:

Այո, մենք ունեինք մի քանի իսկապես լավ պահեր տուգանայինում։ Մենք իսկապես գոհ ենք բոլորից, հատկապես հիմա, երբ հաղթեցինք: Շատ վնասվածքներ կան, և մենք շատ ուրախ ենք, որ ճանապարհ գտանք հաղթելու այս խաղում և մնալու մրցաշարում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։

Լիգայի գավաթի չորրորդ տուրում «Արսենալը» կխաղա «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ։