Խվիչա Կվարացխելիան մարտ ամսից հետո կարողացավ գոլի հեղինակ դառնալ

Իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում (4:1) խփած գոլը։ Այս գոլը նրա համար առաջինն էր մարտ ամսից ի վեր։

«Իհարկե, ես կարոտել էի այդ զգացողությունը, ֆուտբոլում բոլորը կարող են մի փոքր անհանգստանալ գոլ չխփելուց:

Կարծում եմ՝ մենք հասկացանք, որ պետք է շարունակենք հաղթել: Մարզչի հետ որոշեցինք խաղալ այնպես, որ գնդակը մեզ մոտ լինի, և կարծում եմ, որ այսօր արժանի էինք հաղթանակի։ Մենք լավ թիմ ունենք, անկախ նրանից, թե ով է գոլ խփում այսօր, մենք պետք է բարձունքում լինենք: Առաջ «Նապոլի»», – Կվարացխելիայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն՝ հղում անելով DAZN-ին: