Սիմոնե Ինձագի․ «Մենք չպայքարեցինք և պետք է ավելի շատ գոլեր խփեինք»

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Սասուոլոյի» հետ հանդիպման մասին (1:2)։ Այս պարտությունը թիմի համար առաջինն էր 2023/24 մրցաշրջանում։

«Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք լավ մարզավիճակում գտնվող որակյալ թիմի դեմ: Հաշվի առնելով այն, ինչ ստեղծեցինք, մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք։ Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք, բայց 1։1 հաշվի ժամանակ այլեւս չկարողացանք պահպանել մեր խաղը։ Հետո Բերարդին գոլ խփեց, և մենք կորցրինք մեր հանգստությունը: Մենք լավ անցկացրինք առաջին 45 րոպեները, լավ փակեցինք տարածությունները և նրանց ընդամենը երկու հակագրոհ թույլ տվեցինք։

Մենք չպայքարեցինք և պետք է ավելի շատ գոլեր խփեինք։ Նման խաղեր լինում են, որտեղ ամեն ինչ ձեր դեմ է լինում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը:

Ա Սերիայի վեց տուրից հետո «Ինտերը» 15 միավորով առաջին տեղում է։