Կիրակի օրը Արսենալը Պրեմիեր Լիգայի տնային հանդիպում է անցկացրել «Թոթենհեմի» հետ (ոչ-ոքի՝ 2:2):
Լեանդրո Տրոսարը խաղը բաց թողեց մկանային փոքր խնդրի պատճառո։, իսկ Դեկլան Ռայսը փոխարինվեց ընդմիջմանը:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Ռայսը և Տրոսարը բաց կթողնեն «Արսենալի» առաջիկա հանդիպումը, նույնիսկ եթե նրանք պատրաստ լինեն խաղալու: «Զինագործների» մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել և նախընտրում է հանգիստ տալ։
Հաջորդ խաղը Միկել Արտետայի թիմը կանցկացնի սեպտեմբերի 27-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում «Բրենտֆորդի» դեմ: