Ռաֆայել Լեաու. «Ինձ համար Չեմպիոնների Լիգան ավելի արժեքավոր է, քան փողը»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն պատասխանել է Սաուդյան Արաբիայի առաջարկների մասին հարցին։

Ինչպես գիտեք, սաուդյան ակումբները, ելնելով ֆինանսական լուրջ հնարավորություններից, հրավիրում են Եվրոպայի բարձրակարգ ֆուտբոլիստների։

«Սաուդյան Արաբիա՞։Ինձ համար Չեմպիոնների Լիգան ավելի արժեքավոր է, քան փողը։ Ես դեռ լավ արդյունքների չեմ հասել, որպեսզի համաձայնեմ տեղափոխվել այս լիգա։

Այժմ ես կենտրոնացած եմ «Միլանի» հետ մեծ հաջողությունների հասնելու վրա։ Այդ իսկ պատճառով ես մի քանի ամիս առաջ նոր պայմանագիր ստորագրեցի»,- Լեաուի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցում: