Նաիր Թիկնիզյանը այս ցուցանիշով միակն է ՌՊԼ-ում

Երեկ «Զենիթի» հետ խաղում (2:1) «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ։

Ինչպես հավելում է Tsifroscope ալիքը, Թիկնիզյանը դարձավ առաջին ֆուտբոլիստը ՌՊԼ-ում, ով գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց, կարմիր քարտ ստացավ, և այս ամենը հանդիպման ընդմիջման ժամանակ։

Ռուսաստանի առաջնությունների պատմության մեջ նման բան առաջին անգամ է պատահել։