Օլիվեր Կանը կարծում է, որ «Բավարիայից» հեռանալը կապված է իր պրոֆեսիոնալ կարիերայի հետ

Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Օլիվեր Կանը կարծում է, որ գերմանական ակումբից իր հեռանալը կապված է իր պրոֆեսիոնալ կարիերայի հետ:

«Երբ դու հաստատվում ես մարդկանց մտքերում որպես դարպասապահ, դժվար է անել որևէ այլ բան, քան այն ժամանակ: Նրանք չեն գիտակցում, որ դու առաջ ես գնացել, և նրանց դարպասապահ Կան է պետք»,- Կանի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Օլիվերը «Բավարիայում» որպես ֆուտբոլիստ անցկացրել է 14 տարի՝ անցկացնելով 632 հանդիպում, որոնցում բաց է թողել 592 գոլ և անառիկ պահել 247 գոլ։ 2021-2023 թվականներին Կանը եղել է Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահը։ Նրա օրոք բավարացիները երկու անգամ հաղթեցին Բունդեսլիգան, երկու անգամ դուրս մնացին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, դուրս մնացին Գերմանիայի գավաթից, ինչպես նաև նվաճեցին Գերմանիայի Սուպերգավաթը` 3։1 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։