Նաիր Թիկնիզյան․ «Նա թիմի իսկական առաջատարն է»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ռուսական Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ խաղից հետո (2:1) խոսել է իր թիմակից Արտյոմ Ձյուբայի մասին։

Ֆուտբոլիստը նշել է, որ հարձակվողը մարտիկ է խաղադաշտում։

«Նա միշտ իրեն որպես առաջատար է դրսևորում հանդերձարանում, այսօր բացառություն չէ: Մենք բոլորս էլ հասկանում էինք, որ երեք միավոր պիտի վաստակեինք։ Դժվար կլիներ երեք միավոր վաստակելը, ուստի բոլորը կենտրոնացված մոտեցանք խաղին»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Տիկնիզյանի խոսքերը։