Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

«Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։

Այդ մասին տեղեկացնում են ռուսական ակումբի սոցիալական ցանցերի էջերից։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Էդգար Սևիկյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նա հրաժարվել է Ռուսաստանի հավաքականի հրավերից և պատրաստակամություն հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։