«Նապոլին» 2015/16 մրցաշրջանից ի վեր ամենավատ մեկնարկն է գրանցել

«Նապոլին» ամենահաջող կերպով չսկսեց Իտալիայի Ա Սերիայի առաջնության նոր մրցաշրջանը։ Առաջնության հինգերորդ տուրում նեապոլցիները չկարողացան հաղթել «Բոլոնիային», խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։

«Նապոլին», հինգ տուրից հետո վաստակելով ընդամենը ութ միավոր, 2015/16 մրցաշրջանից ի վեր ամենավատ մեկնարկն ունեցավ առաջնությունում։ Այդ ժամանակ ակումբը հինգ տուրից հետո ուներ ընդամենը վեց միավոր։

Արդյունքում գործող չեմպիոնն այժմ յոթերորդ տեղում է։