Ժոզե Մոուրինյո․ «Ռոմելու Լուկակուն անհավանական ֆուտբոլիստ է»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղի մասին, ով գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության «Տորինոյի» դեմ խաղում (1:1):

«Ռոմելուն անհավանական ֆուտբոլիստ է։ Ես շատ գոհ եմ նրանից, ինչպես նաև Ազմունից և Բելոտտիից: Սերդարը դեռ ծանր վիճակում է, նրան դեռ շատ աշխատանք է պետք։ Բայց ես գոհ եմ այս եռյակից»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը։

Իտալիայի առաջնության հինգ տուրերի արդյունքներով «Ռոման» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ Մոուրինյոյի սաները առաջատար «Ինտերից» հետ են մնում տասը միավորով: