Մաուրիսիո Պոչետինո․ «Ես հիասթափված եմ»

Լոնդոնի «Չելսին» երեք հանդիպում անընդմեջ չի կարողանում գոլ խփել, Անգլիայի առաջնության 6-րդ տուրում դա հանգեցրեց տնային պարտությանը «Աս2ոն Վիլայից»: Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է վերջին հանդիպման արդյունքները։ Նա վստահ է, որ կարմիր քարտը փչացրեց իր թիմի հանդիպումը։

«Ես հիասթափված եմ։ Կարծում եմ՝ մինչև կարմիրը քարտն ավելի լավ էինք խաղում։ Տասը խաղացողով միշտ դժվար է, բայց մենք փորձեցինք: Այժմ մենք պետք է ավելի շատ աշխատենք,- նշել է Պոչետինոն, որը մեջբերում է BBC Sport-ը։

Հաջորդ տուրում «Չելսին» կխաղա «Ֆուլհեմի» հետ։