Պաոլո դի Կանիո․ ««Ինտերը» գլխավոր ֆավորիտն է Ա Սերիայի»

Իտալացի հայտնի ֆուտբոլիստ Պաոլո դի Կանիոն դիտել է «Նապոլի» – «Բոլոնիա» հանդիպումը և այժմ չի կասկածում, որ առաջին հինգ խաղերում հաղթած «Ինտերն» է, ով պատրաստվում է կրկնել «Նապոլիի» նախորդ տարվա հաղթանակը: Դի Կանիոն կիսվել է իր տպավորություններով.

«Ես «Ինտերին» ավելի հասուն ու լուրջ եմ տեսնում, քան մյուս թիմերին: Նա ի վիճակի է խնդիրներ առաջացնել Իտալիայի ցանկացած թիմի համար։ Իսկ «Նապոլին» մրցաշրջանի սկզբից նման արդյունքներով իրեն փոսն է տանում։ Սա ինձ շատ է անհանգստացնում»,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում calcionapoli1926.it-ը։