Լոթար Մաթեուս․ «Ափսոս, որ Յուլիան Նագելսմանի հետ պայմանագիրը կնքվել է ընդամենը մեկ տարով»

Գերմանիայի հավաքականը նոր մարզիչ ունի։ Յուլիան Նագելսմանը դարձել է ազգային հավաքականի ամենաերիտասարդ մարզիչը։ Գերմանական ֆուտբոլի պաշտոնյաների քայլը մեկնաբանել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Լոթար Մաթեուսը։

«Կարծում եմ՝ սա լավագույն հնարավոր ընտրությունն էր այս պահին։ Բայց ափսոս, որ պայմանագիրը կնքվել է ընդամենը մեկ տարով։ Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ ավելի շատ վստահություն ցուցաբերել մարզչի նկատմամբ։

Յուլիանը լավ ծանոթ է «Բավարիայի» ֆուտբոլիստներին, որոնք կազմում են ազգային հավաքականի ողնաշարը և կարող են շատ բանի հասնել Եվրոպայի առաջնությունում»,- Մաթեուսի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։