Գարի Նևիլ․ «Ներկայիս «Արսենալին» պակասում է սառնասրտությունը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է Անգլիայի առաջնության «Արսենալ» – «Թոթենհեմ» հանդիպման արդյունքի մասին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

«Ներկայիս «Արսենալին» պակասում է սառնասրտությունը: Այս թիմին անհրաժեշտ են մի քանի փորձառու ֆուտբոլիստներ՝ թիմակիցներին գլխավորելու համար: Բնավորությունը հայտնվում է խաղի մեջ, երբ հասկանում ես, որ վտանգի մեջ ես: «Զինագործները» չկարողացան իրականացնել իրենց գործողությունները վերջին հանդիպման ժամանակ»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Պրեմիեր Լիգայի վեց տուրից հետո «Արսենալն» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։