Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է հունվարին ակտիվ տրանսֆերային արշավ անցկացնել, այս մասին հայտնում են «Bayern & Munchen» լրագրողները։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, գերմանական թոփ-ակումբը կենտրոնանալու է հենակետային կիսապաշտպանի և աջ եզրային կիսապաշտպան գնելու վրա։ «Բավարիայի» հավանական համալրողների անունները դեռևս անհայտ են։
Վերջին խաղում Թոմաս Տուխելի թիմը Գերմանիայի առաջնությունում հանդիպեց «Բոխումի» հետ։ Մյունխենյան թիմը հաղթեց 7։0 հաշվով։
Գերմանիայի առաջնության հինգ տուրից հետո «Բավարիան» վաստակել է 13 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Բայերից»։