Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր Լիգա

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր Լիգա, հայտնում են Calciomercato-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Ծեր սինյորան», իր հերթին, չի ցանկանում բաց թողնել Ադրիենին և նախատեսում է նոր պայմանագիր կնքել նրա հետ։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռաբիոն հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 28-ամյա կիսապաշտպանի և «ծեր սինյորայի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։