Նեյմարը ակումբի ղեկավարությունից պահանջել է հեռացնել թիմի գլխավոր մարզչին

Սաուդյան «Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը «Նավբահորի» հետ խաղից հետո ակումբի ղեկավարությունից պահանջել է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ կոնֆլիկտը ծագել է «Նավբահորի» հետ անհաջող խաղից հետո, որում Նեյմարը հրել է հակառակորդի ֆուտբոլիստին և գնդակով հարվածել վերջինիս ընկնելուց հետո։ Այնուհետեւ թիմի հանդերձարանում Ժեզուսը քննադատել է բրազիլացուն իր պահվածքի համար։ Սա դուր չի եկել հարձակվողին, ով ղեկավարությունից պահանջել է սաուդյան ակումբի գլխավոր մարզչի հրաժարականը։

Նշվում է, որ այս միջադեպի հաջորդ օրը «Ալ-Հիլալի» ղեկավարությունը հանդիպել է Ժեզուսի հետ և զգուշացրել մասնագետին պայմանագիրը խզելու հնարավորության մասին, եթե թիմի խաղը չբարելավվի։