Նաիր Թիկնիզյանը վերջին րոպեներին հաղթանակ պարգևեց իր թիմին «Զենիթի» դեմ խաղում (VIDEO)

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կրկին աչքի է ընկել գոլով և գոլային փոխանցմամբ։

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լոկոմոտիվին» (1:2)։

Խաղի 60-րդ րոպեներին Մաքսիմ Գլուշենկոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը Նաիր Թիկնիզյանի փոխանցումից հետո։

Հանդիպման 90+2-րդ րոպեին Նաիր Թիկնիզյանը խփել է «Լոկոմոտիվի» երկրորդ գոլն ու հաղթանակ պարգևել։

Հանդիպման 90+7-րդ րոպեին Թիկնիզյանը ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից։

Նաիր Թիկնիզյանի համար այս գոլը 4-րդն էր ՌՊԼ-ի այս մրցաշրջանում։

Նաիր Թիկնիզյանի գոլը՝ ստորև։