Յուրգեն Կլոպ․ «Ես երջանիկ եմ այսօր»

Յուրգեն Կլոպը գոհ էր «Լիվերպուլի» խաղից «Վեսթ Հեմի» հետ խաղում (3:1)։

«Որոշ պահերի մենք շատ լավ էինք։ Մրցակիցը կոշտ էր։

Ակնհայտ է, թե այս պահին որքան լավն է «Վեսթ Հեմը» և որքան ունակ է որևէ մեկին խնդիրներ առաջացնել: Եվ դա նրան հաջողվեց։ Մենք փորձում էինք վերահսկել խաղն ու հնարավորություններ ստեղծել, իսկ դա հեշտ չէ, անհաջողություններից խուսափելու համար կայունություն է պետք։

Գոլերը հիանալի էին։ Ինձ շատ դուր եկան, և ընդհանուր հանդիպումը շատ լավն էր: Ես երջանիկ եմ այսօր,- նշել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը։