Արիգո Սակի․ «Ես երբեք չեմ տեսել «Միլանին» որպես թիմ»

«Միլանի» նախկին մարզիչ Արիգո Սակին հիացած չէր «Վերոնայի» դեմ խաղում թիմի ցուցադրած խաղով։ «Ռոսոներիները» հաղթեցին 1։0 հաշվով Լեաուի գոլի շնորհիվ, սակայն Սակին այդպես էլ չտեսավ այն ելույթը, որը կցանկանար տեսնել «Միլանից»:

«Ինձ հարցնում են՝ լավ, հիմա դու պետք է երջանիկ լինես, քանի որ թիմդ հաղթել է։ Իսկ ես պատասխանում եմ «ոչ, ես երջանիկ չեմ», թեև «Վերոնային» հաղթելը միշտ էլ դժվար է։

Ես երբեք չեմ տեսել «Միլանին» որպես թիմ, թիմ լինել նշանակում է ունենալ տասնմեկ ֆուտբոլիստ։ Շարժվել դաշտում առանց գնդակի, ճնշում գործադրել։ Պետք է լինի ներդաշնակություն, որը դեռ չկա»,- Սակիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։