Նաիր Թիկնիզյան․ «Եթե ​​սա է հաղթանակի գինը, ապա ես պատրաստ եմ վճարել»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է իր կարմիր քարտը «Զենիթի» հետ ՌՊԼ-ի 9-րդ տուրի խաղի վերջնամասում։

«Հիմա, երբ զգացմունքները սառել են, ամոթ է, որ ես բաց եմ թողնում խաղը: Ես ցանկանում եմ յուրաքանչյուր հանդիպում խաղալ 90 րոպե, ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով սիրում է այն, ինչ անում է։ Բայց ինչ կարող ես անել, սա ֆուտբոլ է։ Եթե ​​սա է հաղթանակի գինը, ապա ես պատրաստ եմ վճարել»,- Թիկնիզյանի խոսքերն է փոխանցում Ուլյանա Լապշովան։

Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանի վերջին րոպեներին խփած գոլից հետո, որը դարձավ այդ հանդիպման հաղթական գոլը, զանգվածային բախում տեղի ունեցավ երկու թիմերի ֆուտբոլիստների միջև։ Ծեծկռտուքի արդյունքում հաղթական գոլը խփած Թիկնիզյանը երկրորդ դեղին քարտը ստացավ ու լքեց խաղադաշտը։