Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Էրլինգ Հոլանդի խաղին և գոլային պահերը չօգտագործելուն

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Էրլինգ Հոլանդի խաղին, նրա ունեցած հնարավորություններին և գոլային պահերը չօգտագործելուն.

«Նա անհավանական պահեր ուներ և կարող էր 14-15 գոլ խփել: Սա նշանակում է, որ մենք լավ ենք խաղում։ Առհասարակ, Հոլանդի գոլային պահերի քանակով ես կարող եմ ասել, որ թիմը լավ է խաղում: Երբ չկան պահեր, դա նշանակում է, որ մեզ հետ ինչ-որ բան այն չէ։

Իմ խորհուրդն է՝ Էրլինգին շատ մի քննադատեք։ Քննադատեք պաշտպանին, կիսապաշտպանին, մարզչին, բայց ոչ գոլ խփող հարձակվողին: Նա գոլ կխփի, իսկ հետո դու կհայտնվես այնպիսի իրավիճակում, որ ստիպված կլինես ներողություն խնդրել նրանից։

Չեմ կարողանում հանգստանալ Հոլանդի բաց թողած պահերի պատճառով, բայց ամեն շաբաթ նա ավելի լավն է դառնում: Միշտ էլ ավելի դժվար է ռիթմի մեջ մտնել առանց նախամրցաշրջանային հատվածի, քանի որ մենք մեկնեցինք Ճապոնիա և Հարավային Կորեա: Մարզվելու համար քիչ ժամանակ ունեինք»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը: