Ջանլուիջի Բուֆոնը կմասնակցի մեկնարկելիք մարզական տնօրենների դասընթացներին

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կմասնակցի Կովերչիանոյում մեկնարկելիք մարզական տնօրենների դասընթացներին: Աշխարհի չեմպիոնը դասընթացները կհամատեղի ազգային հավաքականում ունեցած աշխատանքի հետ։

Մարզական տնօրենների դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 25-ին և կտևի մինչև նոյեմբերի 8-ը: Ապագա մարզական տնօրեններին կդասավանդի 144 ժամ՝ 120 ժամն անմիջապես Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ Կովերչիանոյում, ևս 24-ը՝ հեռակա կարգով: Դասընթացների մի մասը նույնն է բոլոր դիմորդների համար, իսկ մյուս մասը բաժանվում է՝ կախված ընտրված մասնագիտությունից՝ «տեխնիկա-մարզականի» և «կազմակերպական-մարզականի»: Առաջինն ավելի շատ կենտրոնացած է խաղադաշտում աշխատանքի, երկրորդը՝ մենեջերական աշխատանքի վրա։

Դասընթացները կավարտվեն գրավոր թեստով և թեզի պաշտպանությամբ, լավագույն ուսանողը կստանա կրթաթոշակ, որը կփակի դասընթացներին մասնակցելու ծախսերը: