Ջեյմս Միլները առաջին անգլիացի ֆուտբոլիստն է այս ցուցանիշով

«Բրայթոնի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն իր թիմի մեկնարկային կազմում էր ԱԵԿ-ի հետ Եվրոպա Լիգայի խաղում։

Ինչպես հաղորդում է Squawka-ն, Միլները դարձել է առաջին անգլիացի ֆուտբոլիստը, ով հանդես է եկել եվրոպական մրցաշարերում անգլիական 5 տարբեր ակումբներում։

Պաշտպանը հանդես է եկել «Նյուքասլում», «Ասթոն Վիլայում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում» և այժմ «Բրայթոնում»: