Յուրգեն Կլոպը դարձավ «Լիվերպուլի» առաջին մարզիչը, ով հասավ այս ցուցանիշին

Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին, կայացավ Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին տուրի ԼԱՍԿ – «Լիվերպուլ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Յուրգեն Կլոպի սաների հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Գերմանացի մասնագետի համար «մերսիսայդյան» ակումբի համար սա 50-րդ հաղթանակն է եվրոպական մրցաշարերում։ Նա դարձավ առաջին մարզիչը, ով 50 հաղթանակ է տարել «Լիվերպուլի» ղեկին եվրոպական մրցաշարերում։

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը դարձավ Անգլիայի չեմպիոն, Անգլիայի գավաթի և Սուպերգավաթի հաղթող, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։