Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը հրաժարվել է պայմանագիր կնքել գերմանական գրանդի հետ, հայտնում են Todofichajes պորտալի լրագրողները։
Ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», որը հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը պատրաստվում է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտոնականացնել Դեյվիսի տրանսֆերը։
Ալֆոնսոն «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից։ Կողմերի միջեւ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչեւ 2025 թվականի կեսերը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։