Խոսե Լուիս Մենդիլիբար. ««Սևիլիան» պետք է ձգտի ավելիին»

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի շրջանակներում «Սևիլիան» հանդիպեց «Լանսին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Անդալուզական թիմի գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը կիսվել է խաղի մասին իր կարծիքով.

«Մենք լավ սկսեցինք և բացեցինք խաղի հաշիվը: Բայց հետո մրցակիցը պատասխան գոլ խփեց ու ամեն ինչ ավելի բարդացավ։

«Լանսը» մեծացրեց իր ինտենսիվությունը։ Նրանք շատ պահեր չստեղծեցին, բայց մենք էլ չստեղծեցինք։ «Սևիլիան» պետք է ձգտի ավելիին»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հերթական տուրում սեւիլյան թիմը հյուրընկալվելիս կհանդիպի հոլանդական ՊՍՎ-ի հետ։