Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան Չեմպիոնների Լիգայի «Ունիոն Բեռլինի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է հաղթանակի մասին։
««Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայում խաղալն այն է, ինչ ցանկանում են բոլորը։ Չեմ կարող սպասել։ Միշտ ուզում եմ հաղթել, հաղթել և նորից հաղթել։ Կարո՞ղ ենք հաղթել Չեմպիոնների Լիգան:
Իհարկե, «Ռեալը» միշտ ֆավորիտ է այս մրցաշարում: «Ունիոնը» շատ ուժեղ թիմ է։ Մենք գիտենք, որ վաղը կհաղթենք։